Ընկերությունը մշտապես փնտրում է երիտասարդ, գիտակ աշխատակիցների, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքներն ու ունակությունները ծառայեցնել ի նպաստ ընկերության:
Աշխատակցի պարտականությունները.
Տրանսպորտային-խորհրդատվական ծառայությունների մատուցում,
Պատվիրատուների հետ գործնական բանակցությունների վարում,
Նոր ստացված հարցումների մշակում,
Բեռնափոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
Բեռնափոխադրման ընթացքի վերահսկողության իրականացում,
Նոր պատվիրատուների ներգրավում
Զբաղեցրած պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Անհրաժեշտ որակավորում.
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում),
Գործնական բանակցությունների գրագետ վարման հմտություններ,
Գրավոր և բանավոր լավ հաղորդակցման հմտություններ,
Հայերենի և ռուսերենի՝ գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին, կարող եք Ձեր Ինքնակենսագրություններն (CV) ուղարկել info@rvtrans.net էլ. հասցեին, նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը: