ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կիրականացվեն կաբոտաժային բեռնափոխադրումներ

ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կիրականացվեն կաբոտաժային բեռնափոխադրումներ

22.02.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունն այս տարի անցկացվեց Հայաստանում: Փետրվարի 11-ին` աշխատանքային քննարկումից հետո, մասնակից նախարարները լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:


ԵՏՀ էներգետիկայի էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը հանդիպումը շատ արդյունավետ գնահատեց: Նրա խոսքով` ձեռք բերվեցին պայմանավորվածություններ օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Մշակվեց «Ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքի հայեցակարգը: Դրանով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կգլխավորեն անդամ երկրների փոխնախարարները: Այդպիսի մոտեցումը թույլ կտա միության տարածքում մինչև 2025 թվականը հանել տրանսպորտային բոլոր տեսակի փոխադրումների սահմանափակումները և արգելքները:


«Կգործարկվի տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա: Դրանից ակնկալում ենք մեր երկրների տնտեսությունների որակական փոփոխություն և բնակչության կենսամակարդակի բարձրացում»,- նշեց Ադամկուլ Ժունուսովը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ ձեռք են բերվել մի շարք կարևոր համաձայնություններ, ստորագրվել են փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ տարածքում ավտոմոբիլային կաբոտաժային փոխադրումներն ազատականացնելու շուրջ: «Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ մի երկրի բեռնափոխադրող ընկերությունը կարող է միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ պետության տարածքում»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:


ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծեց, որ սա կնվազեցնի բեռնափոխադրման ծախսերը, ինչն էլ կհանգեցնի փոխադրվող ապրանքների գների նվազման:

Մ. Սոկոլովը նաև նշեց, որ կաբոտաժային բեռնափոխադրումների սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում: «Նույնիսկ Եվրոպական միությունում, որը բավական երկար ինտեգրման ճանապարհ է անցել, կաբոտաժային փոխադրումները շատ մտահոգիչ թեմա են, և հիմնականում երկրները դա թույլ չեն տալիս իրենց տարածքում: Մենք այս հարցի շուրջ կարողացանք փոխհամաձայնության գալ, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունենք խորացնելու տնտեսությունների ինտեգրումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում»,- ընդգծեց Մաքսիմ Սոկոլովը:


Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և այն, որ ուղիղ տրանսպորտային կապեր (բացառությամբ օդային) չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, իրենք հակված են համագործակցության տարբեր ձևաչափերի, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների, որպեսզի մեղմվեն Հայաստանի համար առկա տրանսպորտային անհարմարությունները:

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների անհրաժեշտությանը:

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений