Մյուս տարվանից Լարսի հատվածում կսկսի թունելի կառուցումը. Վահան Մարտիրոսյան

Մյուս տարվանից Լարսի հատվածում կսկսի թունելի կառուցումը. Վահան Մարտիրոսյան

26.09.2017

Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Լարսին այլընտանքային ճանապարհին, ասաց, որ ընդհանրապես ինքը լավատես է և վստահ է, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով դեպի Ռուսաստան, այլ ամբողջ աշխարհում շատ փակ ճանապարհները կբացվեն, քանի որ ժողովուրդները շփման կարիք ունեն:

Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ  ձմռանն ընդառաջ Լարսի ճանապարհին վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող միջոցները: «Նախագծային աշխատանքներ են գնում այդ հատվածում թունելի կառուցման ուղղությամբ և մյուս տարվանից կսկսի թունելի կառուցումը և կտևի երեք տարի»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ այլընտրանքային ճանապարհը ոչ միայն ցամաքային ճանապարհն է, այլ նաև լաստանավային ճանապարհը: «Ինչ վերաբերում է ցամաքային այլընտրանքային ճանապարհներին, ապա դա գտնվում է երկու այլ պետությունների տարածքում: Մենք կարող ենք միայն իրենց հետ աշխատելով գտնել լուծում, մենք չենք կարող առաջարկ ներկայացնել Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի կառուցման առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այլընտրանքային ճանապարհ գտնելու հանձնարարականին և հարցին, թե ինչ նկատի ուներ նա, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ վարչապետը նկատի ուներ օդային, ծովային և ցամաքային ճանապարհը: «Հանձնարականը կատարվել է և մենք ներկայացրել ենք տարբերակներ և քննարկումները գնում են հարևան պետությունների հետ, որպեսզի Լարսի անցում հարյուր տոկոսանոց բաց լինի և վրացական կողմը թունելի կառուցման ծրագիրն է առաջարկել»,-ասաց նա:

Այլ Նորություններ

Վրաստանում 9 կմ երկարությամբ թունել են փորել դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող ճանապարհին ...

2024-04-23

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений