Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը սահմանափակ է, Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը սահմանափակ է, Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում

22.11.2017 աղբյուր : www.arka.am


Վրաստանի
ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ «Ստեփանծմինդա - Լարս» ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ծանրաքաշ մեքենաների համար փակ է:

«Ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար»,- նշված էր հաղորդագրությունում:

«Վերին Լարս» անցակետը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է:

Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ 9:30-ի դրությամբ Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում:

Այսպիսով՝ ձյուն է տեղացել Գյումրիում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Աբովյանում, Հրազդանում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Թալինում, Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, Թումանյանում, Տաշիրում և Սևանում, ինչպես նաև Դիլիջանում:

«Ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար իրականացվում են մաքրման աշխատանքներ: Վթարներից, դժբախտ պատահարներից, խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,- ասվում էր հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նոյեմբերի 22-ի առավոտյան Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են տեղումներ, որոշ մարզերում՝ ձյան տեսքով:

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений