Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը

Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը

01.12.2017 աղբյուր : www.gov.am


Վ
արչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Կառավարության ղեկավարը կարևորել է Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի կողմերի համար: Վարչապետը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵՆԲ-ի հետ համագործակցությանն առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը, կոշտ թափոնների կառավարումը, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և այլն:

Վարչապետն առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀՀ հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ ևս համագործակցել ԵՆԲ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ: 

Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել Հայաստանում ԵՆԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը և տեղեկացրել, որ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին և Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին: ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ տպավորված է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերով և ավելացրել, որ բանկը պատրաստ է համագործակցության ընդլայնմանը հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ճանապարհային անվտանգության բարձրացման, էներգախնայողության, ՓՄՁ-ների համար էժան ու երկարատև վարկային միջոցների ներգրավման ուղղություններով:

Այլ Նորություններ

Ռուսաստանը վերացրել է Վերին Լարսով Հայաստան փայտանյութի մատակարարման խոչընդոտը

2018-06-13

Միջազգային բեռնափոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները

2018-06-11

Նոր կարգավորում. Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից, եթե կլինեն սահմանից 1 կմ հեռավորության վրա

2018-06-11

Կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի. Տիգրան Ավինյան

2018-05-25

Փաշինյանը կարող է օգտագործել իր հեղինակությունը Հայաստան - Իրան երկաթուղու կառուցման համար միջոցներ ներգրավելու նպատակով

2018-05-14

Տրանսպորտի ոլորտը վերջին 19 ամիսներին

2018-05-07

Աբխազական երկաթուղու վերաբացման մասին խոսակցությունները չափազանցված են

2018-03-20

«ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում

2018-02-26

Աշխատում է Ձեզ հետ

Քրիստինե Սուքիասյան - Մենեջեր
natalipharm
Գովազդ կայքում
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений