Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրերով

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրերով

04.12.2017 աղբյուր : www.mtcit.am


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ռուսական «ВИС» շինարարական ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն։

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները։ 

Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Ռուսական «ВИС» ընկերությունը նույնպես հետաքրքրված է այս ծրագրի իրագործմամբ։

Նախագիծը դեռ քննարկման փուլում է, յուրաքանչյուր հետաքրքրված ընկերություն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնելու է իր առաջարկն ու պայմանները։

Նախարարն առաջարկեց նույն սկզբունքով համագործակցել նաև «ВИС»-ի հետ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այլ Նորություններ

«Վերին Լարս» անցակետը կաթվածահար է, կուտակված մեքենաների թիվն աճում է

2017-12-25

Հայաստանը և տրանսպորտային աշխարհաքաղաքականությունը ռեգիոնում

2017-12-22

Դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին

2017-12-15

Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը

2017-12-01

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Զուրաբ Ալավիձեին

2017-11-30

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը սահմանափակ է, Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում

2017-11-22

Կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ

2017-11-10

Նախարարը ճապոնական պատվիրակության հետ քննարկել է ՏՀՏ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

2017-09-28

Աշխատում է Ձեզ հետ

Քրիստինե Սուքիասյան - Մենեջեր
natalipharm
Գովազդ կայքում
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений