Դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին

Դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին

15.12.2017 աղբյուր : www.news.am


Դեկտեմբերի 15-ին, բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ NEWS.am-ի թղթակիցը Մեղրիից հայտնում է, թե գոտու բացման համար Մեղրի է ժամանել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրին։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել էր, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:

Ըստ Կարայանի, ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար։ ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 50 տարի է:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնադրվել է «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ-ն: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից:

Այլ Նորություններ

«Վերին Լարս» անցակետը կաթվածահար է, կուտակված մեքենաների թիվն աճում է

2017-12-25

Հայաստանը և տրանսպորտային աշխարհաքաղաքականությունը ռեգիոնում

2017-12-22

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրերով

2017-12-04

Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը

2017-12-01

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Զուրաբ Ալավիձեին

2017-11-30

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը սահմանափակ է, Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում

2017-11-22

Կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ

2017-11-10

Նախարարը ճապոնական պատվիրակության հետ քննարկել է ՏՀՏ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

2017-09-28

Աշխատում է Ձեզ հետ

Քրիստինե Սուքիասյան - Մենեջեր
natalipharm
Գովազդ կայքում
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений