Տրանսպորտի ոլորտը վերջին 19 ամիսներին

Տրանսպորտի ոլորտը վերջին 19 ամիսներին

07.05.2018 աղբյուր : http://mtcit.am/

2017թ., նախորդ տարվա համեմատ, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով, այդ թվում՝ միջպետական բեռնափոխադրումների մասով արտահանումը աճել է 23%-ով, ներկրումը աճել է 37,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել են 46,8% ով: 

2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով: 

Եթե 2017թ. ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 175 միլիոն 733 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 7 միլիոն 692 հազար ուղևոր, երկաթուղային  տրանսպորտով՝ 367 հազար ուղևոր ( աճը 4.2%), ապա 2018թ. առաջին եռամսյակում ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 39 միլիոն 777 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 1 միլիոն 795 հազար ուղևոր, երկաթուղային տրանսպորտով՝ 75 հազ. 400 հարյուր ուղևոր ( աճը  8.3%):
Տրանսպորտի ոլորտում տարիներ ի վեր կուտակված, նաև օրենսդրական կարգավորում պահանջող բազմաթիվ խնդիրներ ՀՀ կառավարության հանձնարարությամբ 2016թ. սեպտեմբերից տեղ գտան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ախարարության գործունեության օրակարգում:
 
Ի կատարումն ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հանձնարարականների՝ նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ ոլորտի հրատապ կարգավորում պահանջող խնդիրների շարքում հետխորհրդային Հայաստանում առաջին անգամ ամբողջական ձևաչափով դրվեց կանոնավոր ուղևորափոխադրումները անխտիր բոլոր համայնքներին հասանելի դարձնելու խնդիրը: 

Ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մեծածավալ և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2016թ.-ի դրությամբ 220 համայնք դեռևս ներմարզային երթուղիներով չէր սպասարկվում:  Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 50%-ից ավելին արդեն ներառվեց գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքները շարունակական են, որպեսզի միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո դրանք սպասարկվեն ամբողջապես: 

Պետական կարգավորում պահանջող հաջորդ կարևորագույն խնդիրը միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաև ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացների կարգավորումն էր և օրենսդրորեն անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմների սահմանումն ու ապահովումը: Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ միջպետական ուղևորափոխադրումներում ուղևորների անվտանգության երաշխիքների ապահովման տեսանկյունից օրենսդրության մակարդակում վերանայվեց պետական քաղաքականությունը. ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, փոփոխություններ կատարվեցին և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական ակտերում: 

Այդպիսով իսկ, կանոնակարգվեցին միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաև ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացները և վերահսկողության մեխանիզմները, որոնք միտված են նախ և առաջ ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակի բարձրացմանը: 

Միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ տեղի ունեցած ավտովթարների պատճառների և դրանց նպաստող պայմանների ուսումնասիրությունների արդյունքում, միջազգային համաձայնագրերին համապատասխան, վարորդների աշխատանքը և հանգստի ռեժիմը կանոնակարգելու նպատակով դարձյալ առաջին անգամ ներդրվեց թվային տախոգրաֆի համակարգ և պարտադիր պայման սահմանվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների շահագործումը: Միջպետական ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում արդեն պարտադիր պահանջ է թվային և անալոգային տախոգրաֆների կիրառումը: Սահմանվել է նաև, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպություններից: Վարորդները պարտադիր պետք է անցնեն նախաուղերթային բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն։

2017 թվականին գործարկվեց «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղին:

Տրանսպորտի ոլորտում գլխավոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն էր: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան: Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Բեռնափոխադրողները և բեռնաառաքիչները հետաքրքրված են ծրագրով և առաջարկում են ծառայություններ նշված երթուղով:

2008-2017թթ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը 100.5 տոկոսով կատարել է ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունները: Ներդրվել է 110.068  մլրդ դրամ, այդ թվում՝ ենթակառուցվածքներում՝ 83.072 մլրդ, շարժակազմում՝ 26.996 մլրդ դրամ: Այս ոլորտում առանձնակի կարևորություն ունի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստեղծված Երևանի լոկոմոտիվային դեպոյում էլեկտրագնացքների վերանորոգման անհրաժեշտ պայմանները: Սկսվել է ուղևորատար շարժակազմի արդիականացումը:

2017թ. Հայաստանի Հանրապետություն ներկրվեց ՌԴ արտադրության Է Պ2Դ մակնիշի նոր էլեկտրագնացք, որն անցավ համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերը: 2018թ. մարտից մեկնարկել է կանոնավոր շահագործումը: Բանակցություններ են տարվում նմանատիպ երկրորդ էլեկտրագնացքը ձեռք բերելու և շարժակազմը թարմացնելու ուղղությամբ:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений