Փաշինյանը կարող է օգտագործել իր հեղինակությունը Հայաստան - Իրան երկաթուղու կառուցման համար միջոցներ ներգրավելու նպատակով

Փաշինյանը կարող է օգտագործել իր հեղինակությունը Հայաստան - Իրան երկաթուղու կառուցման համար միջոցներ ներգրավելու նպատակով

14.05.2018 աղբյուր : news.am

Հայաստանը պետք է համագործակցի Իրանի հետ չնայած պատժամիջոցներին։ Այս մասին մայիսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հստակ հասկացնել տա բոլոր կողմերին, որ Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ «Եթե նույնիսկ ճնշում լինի, դա պետք է անել», - նշել է Ոսկանյանը՝ հավելելով, որ նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների ժամանակ ընբռնումով են մոտեցել այդ հանգամանքին։

Փորձագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն փորձում է տարատեսակ մեթոդների միջոցով հասնել Իրանում իշխանափոխության։ Իրանի համար իրավիճակը անսպասելի չէ՝ հաշվի առնելով նախորդ գործընթացները։ Իրենք՝ իրանցիները համաձայն չեն հաշտվել շարքային պետության դերի հետ։ Տարածաշրջանում նրանք գերտերության դերին են հավակնում։ Միաժամանակ, ներքաղաքական իրավիճակը սրվում է։ Արեւմուտքը համաձայն չէ միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման հետ եւ երկբեւեռությունը, որի պարագայում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դիրքորոշումները չեն համընկնում, շարունակվում է։ ԱՄՆ հայտարարությունը համաձայնագրից դուրս գալու մասին փորձագետը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է համարում, քանի որ համաձայնագիրը բազմակողմ է։ Սրա հետ մեկտեղ, Ոսկանյանը նշել է, որ ԱՄՆ-ում խոսում են Իրանի հետ միջուկային ծրագրի հարցով երկկողմ համաձայնագրի հնարավորության մասին, Հյուսիսային Կորեայի նման, երբ կողմերը պերճաշուք հռետորաբանությունից անցան բանակցությունների։ Իրենք՝ իրանցիները, համաձայնագրի կողմնակից են, նույնիսկ առանց ԱՄՆ մասնակցության։

Հայաստանի հետ հարաբերությունների առումով, հատկապես երկրում տիրող իրավիճակի ֆոնին, պետք է նշել, որ հարաբերությունները կառուցվել են «պետություն - պետություն» սկզբունքով, ոչ թե «իշխանություն-իշխանություն» եւ այդ պատճառով հարաբերությունները չեն փոխվում։ Դա կապված է այն բանի հետ, որ Իրանը Հայաստանին դիտում է որպես հյուսիսային հարեւանի եւ դաշնակցի, Հայաստանը հետաքրքրված է ծով դուրս գալով։ «Օրակարգը չի փոխվել»,- նշել է Ոսկանյանը։ Միաժամանակ նա ենթադրել է, որ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել իր հեղինակությունը Սփյուռքում Հայաստան - Իրան երկաթուղու կառուցման համար միջոցներ ներգրավելու նպատակով։ Նաեւ անհրաժշետ է համագործակցել գազային ոլորտում, Իրանի ավելի ակտիվ մասնակցությունը Մեղրիի ազատ առեւտրի գոտում։ Հայաստանը Իրանի համար դուռ է դեպի ԵՏՄ եւ բանակցող, նշել է նա։

Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմի հավանականությունը նա քիչ հավանական է համարել. «Ինչ վերաբերում ԱՄՆ-ին, նրանք պատրաստ չեն պատերազմ սկսել այդպիսի խոշոր տարածաշրջանային խաղացողի դեմ»,–նկատել է Ոսկանյանը։

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений