Նոր կարգավորում. Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից, եթե կլինեն սահմանից 1 կմ հեռավորության վրա

Նոր կարգավորում. Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից, եթե կլինեն սահմանից 1 կմ հեռավորության վրա

11.06.2018 աղբյուր : news.am

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները ՀՀ մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի եւ Իրանի սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:

Փաթեթի բացատրական մասում նշվում է, որ խնդիրն այն է, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում եւ այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում: Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրումը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչեւ այդ շարունակելով կիրառել գույքահարկի եւ հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ այն է, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքների կատարում Կադաստրի պետական կոմիտեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений