Միջազգային բեռնափոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները

Միջազգային բեռնափոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները

11.06.2018 աղբյուր : news.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հունիսի 11-ին ընդունեց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։

Նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ 2018թ. հունվարի 1-ից միջպետական բեռնափոխադրումների ոլորտի հարկային քաղաքականության վերաբերյալ։

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, հանգամանալից ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ խոչընդոտներ են առաջ բերել իրենց գործունեության մեջ։ Խոսքը վերաբերում է ավտոտրանսպորտային փոխադրումների հաստատագրված վճարները շահութահարկով փոխարինելուն, ՌԴ փոխադրումներ իրականացնելիս ֆիսկալ կտրոններ ներկայացնելու անհրաժեշտությանը և ճանապարհային վճարների կտրուկ թանկացմանը։

Հանդիպման ընթացքում առաջ քաշվեցին նաև այլ հարցեր՝ կապված բեռների քաշի, դրանց տեղափոխման թույլտվությունների, բնապահպանական վճարների, մի շարք այլ խնդիրների շուրջ։ Բեռնափոխադրողներն առաջարկեցին նաև ներկայացված խնդիրների լուծման իրենց տարբերակները։

Նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ բարձրացված հարցերը հիմնականում հարկային ոլորտից են։ Սակայն, որպես տրանսպորտի բնագավառի պատասխանատու գերատեսչություն, նախարարությունը միջազգային բեռնափոխադրողների ներկայացրած առաջարկությունները կքննարկի պետական կառավարման շահագրգիռ այլ կառույցների հետ։

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений