Միակողմանի փակ է Երեւան-Մեղրի ճանապարհի մոտ 200 մ հատվածը. Փակ է նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը

Միակողմանի փակ է Երեւան-Մեղրի ճանապարհի մոտ 200 մ հատվածը. Փակ է նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը

02.07.2018 աղբյուր : news.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:

Հունիսի 30-ին, ժամը 08:30-ից Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Սահմանվել են տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների եւ երթուղային ավտոբուսների երթեւեկությունը իրականացնել՝

1.Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան) - Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան) - Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2.Մ-3 (Երեւան-Սպիտակ-Վանաձոր) - Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2.Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այլ Նորություններ

Լոգիստիկայի բնագավառը կորոնավիրուսի լույսի ներքո ...

2020-06-01

Կաբոտաժային բեռնափոխադրումների անլուծելի հարցերը ԵԱՏՄ տարածքում ...

2020-05-21

Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ...

2020-05-13

Աջակցութուն ավտո բեռնափխադրողներին COVID-19 պայմաններում ...

2020-05-05

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-28

Կորոնավրուսը և բնագավառը ...

2020-04-24

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-17

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-14

Կորոնավրուսը և բնագավառը ...

2020-04-14

COVID-19-ի հետևանքը տրանսպորտի և լոգիստիկայի վրա ...

2020-04-10

ԱՀԿ-ն հայտնում է Համաշխարհային տնտեսության ծավալները կնվազեն 13-32% ...

2020-04-09

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-07

Ձեզ հետ աշխատում է

Աննա Միկոյան - Մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений