Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ. Փաշինյան

20.07.2018 աղբյուր : news.am

Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում:  Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ գոյություն ունի պայմանագիր նոր սխեմայի մասին, որի կողմ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում, սակայն հայկական կողմը շատ  հետաքրքրված է այդ նախագծով: «Խոսքը Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական ընկերության միջև եռակողմ համաձայնության մասին է։ Շվեցարական ընկերությունը պետք է պայմանականորեն օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնել: Մոդելը հետեւյալն է՝ նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, ապա Ռուսաստանի տարածքում, վրաց մաքսավորների ներկայությամբ ու նրանց հետ համագործակցելով, հանեն կապարակնիքները: Սրա հետ կապված համաձայնությունները կնքված են: Հայաստանը, համաձայնության կողմ չլինելով, բնականաբար, շատ շահագրգռված է, որ այդ նախագիծն իրականացվի»,- ասաց Փաշինյանը,  ընդգծելով, որ թե ռուսաստանցի, թե վրացի գործընկերները հավաստիացնում են, որ պատրաստ են կյանքի կոչել ծրագիրը:

«Այնտեղ հիմա ենթակառուցվածքների խնդիր կա, դրանք պետք է պատրաստվեն: Ցավոք, մենք կողմ չենք և խնդրի լուծումները մեր հասանելիության տիրույթում չեն, սակայն մենք բնականաբար ակտիվ բանակցում ենք: Ընդհանուռ առմամբ, մենք հույս ունենք, որ այս մեխանիզմը կաշխատի»,- ասաց նա:

 

Այլ Նորություններ

Վրաստանում 9 կմ երկարությամբ թունել են փորել դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող ճանապարհին ...

2024-04-23

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений