Լարսի կուտակումների «մեղավորը» Բաթումին է. ըստ նախարարը այդտեղ քաղաքական խնդիր չկա

Լարսի կուտակումների «մեղավորը» Բաթումին է. ըստ նախարարը այդտեղ քաղաքական խնդիր չկա

04.09.2018 աղբյուր : www.news.am

Կուտակումների ժամանակ մենք եղել են Վրաստանում, Լարսի անցակետում, եւ տեղեկացանք, որ այնտեղ եղել են ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային եւ սահմանապահ մարմինների ղեկավարները, որպեսզի կարողանանք համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով, այդտեղ աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել. «Մենք համոզվել ենք, որ այդ ժամանակ որեւէ քաղաքական նկատառում, ենթատեքստ չկար: Դա մեր միակ ճանապարհն է, ունենք այն, ինչ ունենք:

Երբ կառուցվել է Լարսի ճանապարհը, գործել է Աբխազիայի ճանապարհը, Հարավային Օսիայի ճանապարհը, գործել է երկաթուղին: Այն ժամանակ ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, եւ ոչ ոք չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն: Մեծ հերթերը վերաբերում են ոչ թե հայ վարորդներին, որոնց չափաբաժինը 25 տոկոս է ընդամենը, իսկ մեծ մասը հենց ռուսներն են հերթի կանգնած»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանք ունենալուն, նախարարն ասաց, թե դա վերաբերում է միայն բեռափոխադրումներին, եւ դա Հարավային Օսիայի հատվածն է. «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական եւ վրացական կողմերի եւ շվեյցարական SGS ընկերության միջեւ, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները», - հայտարարեց Ա. Հակոբյանը՝ հավելելով, որ խնդիրը Հայաստանի հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի տիրույթում է։

Այլ Նորություններ

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև տրանզիտի բացումը հնարավոր է ...

2023-08-04

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений