«Մեզ մոտ գերշահույթ է երեւում, բայց մենք աշխատում ենք վնասով». Բեռնափոխադրողների բողոքի ակցիան

«Մեզ մոտ գերշահույթ է երեւում, բայց մենք աշխատում ենք վնասով». Բեռնափոխադրողների բողոքի ակցիան

31.01.2019

ՀՀ կառավարության մոտ այսօր՝ հունվարի 30-ին բողոքի ակցիա են իրականցնում բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: «Մեզ համար` որպես բեռնափոխադրող, շատ ծանր հարկային բեռ են սահմանել: Ըստ էության` մի քանի տարի հետո բոլորին տանելու է սննկացման, ու ՊԵԿ-ը որտեղ մտավ ստուգման, ըստ էության մեծ-մեծ ակտեր են գրվելու»,- նշեց բեռնափոխադրողներից մեկը:

Ցուցարարները հանդիպում են պահանջում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: «2018թ. հունվարի 1-ից գործող հարկային օրենգրքի դրույթների հետ կապված քննարկում ենք ուզում: Մենք այս հարցը բարձրացրել ենք 2016թ-ից հետո, երբ հարկային օրենսգիրք էր մշակվում: Այդ ժամանակվանից նամակագրության միջոցով, տարբեր պետական մարմինների հետ, ուզում ենք հասնել ընդհանուր հայտարարի»,- նշեցին նրանք:

Ցուցարարների խոսքով` կա խնդիր ճանապարհահարկի հետ կապված. «Այն ժամանակ աշխատում էինք հաստատագրված վճարով, հետո փոխեցին ընդհանուր հարկման դաշտով, բայց այսպես աշխատելու դեպքում ծախսերի ճանաչման լուրջ խնդիր ունենք, վառելիքը լցնում ենք կտրոններով այդ կտրոնների ճանաչման լուրջ խնդիր կա, քանի որ դա շահութահարկով ծախս չի ճանաչվում, խնդիր կա նաեւ հիմնական միջոցների ամորտիզացիայի հետ կապված»:

Խնդիր է նաեւ մեկ բեռնափոխադրման ամբողջ ճանապարհային հատվածը տարբեր բեռնափոխադրող ծառայությունների միջոցով անցնելը, քանի որ փաստաթղթային ձեւակերպումներն ու դրանցով իրական ծախսերը ցույց տալը բավական դժվար է լինում:

Բեռնափոխադրողները հիշեցրին, որ մեկ ամսվա կտրվածքով ճանապարհները բաց են եղել երկու-երեք օր: «Մենք չենք խուսափում հարկերից, բայց վճարենք մեր իրական շահույթից: Մեզ մոտ գերշահույթ է երեւում, բայց մենք աշխատում ենք վնասով: Մեզ պետք են օրենք գրողները, օրենք մշակողները: Մենք ուզում ենք հանդիպում, որ առողջ բանակցություններ լինեն»,- ասացին:

Այս օրենքի դեպքում, ըստ ցուցարարների, իրենք ստիպված  կլինեն արտագաղթել. «Եթե այսպես շարունակվի, բոլորը կփակվեն, մոտ 5000 մարդ գործազուրկ կմնա, այդ մարդիկ կգնան դրսում կաշխատեն»:

Բեռնափոխադրողների խոսքով` խնդրի լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն. «ՊԵԿ նախագահը մոտեցավ, իրեն խնդիրը ներկայացրինք, ասաց, մենք կատարող մարմին ենք: Մեզ հիմա մատնացույց են արել Ջանջուղանյանին, կարող ա ինքն էլ մի ուրիշին մատնացույց անի: Բայց հիմա պահանջում ենք հանդիպում իր հետ»,- նշեցին նրանք:

 

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений