Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա

Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա

14.01.2020

Պետական եկամուտների կոմիտեն Վերին Լարսի անցակետում ներկայացուցչի թեկնածուի վերաբերյալ գերատեսչություններից ստանում է տեսակետներ, նշանակումն ամենայն հավանականությամբ կլինի հունվարին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերին Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: Ունենք արդեն Արտաքին գործերի նախարարության տեսակետը, տեսակետներն ու կարծիքներն ենք հավաքում: Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին նշանակում կունենանք, և փետրվարից երևի թե կունենանք մեր ներկայացուցիչը Վերին Լարսի անցակետում»,-ասաց Անանյանը:

Նա հավելեց՝ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր  չկա: Անանյանը վստահեցրեց, որ երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և պարզաբանման կամ միջամտության կարիք կա, համագործակցության տարբեր մակարդակներում իրենք կարողանում են գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: «Սակայն առանց ներկայացուցչի դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում կլինի: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք և, ի պատիվ մեր ռուս գործընկերների, նրանք շատ արագ լուծում ենք տվել խնդրին»,-ասաց նա ու վստահեցրեց՝  Վերին Լարսի անցակետում որևէ խնդիր չունենք:

2019-ին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ-ը Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կունենա: ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը:

Այլ Նորություններ

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև տրանզիտի բացումը հնարավոր է ...

2023-08-04

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений