Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

10.02.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական եւ կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:

Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովյան պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովյան տնտեսական համալսարանում: Նա 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղում»:

Ինչպես նշեց ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին Մելնիկովին ՀԿԵ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, ընկերության եւ նոր տնօրենի առջեւ դրված է խնդիր շարունակական դարձնել Հայաստանի երկաթուղու զարգացումը: Նրա խոսքով, վերջին տարիներին ՀԿԵ-ն հաղթահարել է 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ գրանցում է զարգացման դինամիկ տեմպեր:

«Ընկերությունը աշխատում է արդյունավետ. արտադրական եւ ֆինանասական ցուցանիշները աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունը աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով» նշեց Վյաչեսլավ Պավլովսկին:

Նա նաեւ ընգծեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարության ներքո ընկերությունը ցուցաբերել է զարգացման դրական արդյունքներ եւ ապահովել բարձր շահութաբերություն: Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում:

Այլ Նորություններ

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև տրանզիտի բացումը հնարավոր է ...

2023-08-04

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений