ՀՀ ԱԳՆ հորդորում է մեր քաղաքացիներին

ՀՀ ԱԳՆ հորդորում է մեր քաղաքացիներին

18.03.2020

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Այս մասին, ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայության, հայտնել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը», ասել է Աննա Նաղդալյանը։

Ըստ նրա՝  հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք  արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։

«Տեղեկացնում ենք, որ բեռնատարների կուտակումներ կան ինչպես հայ-վրացական (Բագրատաշեն-Սադախլո) ու ռուս-վրացական (Վերին Լարս-Կազբեգի) սահմաններին հարող տարածքներում, այնպես էլ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում:  Հավելենք, որ Ռուսաստան մեկնող, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարների սահմանահատումը Վերին Լարս, ինչպես նաև հայ-վրացական սահմանով այս պահին կանգնեցվել է՝ միայն առատ ձյան պատճառով: Ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական, ինչպես նաև ռուս-վրացական սահմանը։

Չնայած մեր հորդորներին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ներկայումս կան ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից:

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափ գնահատել իրադրությունը», նշել է ԱԳՆ խոսնակը:

Լրատվական աղբյուր՝ լրատվական-վերլուծական գործակալություն News.am:

Այլ Նորություններ

Լոգիստիկայի բնագավառը կորոնավիրուսի լույսի ներքո ...

2020-06-01

Կաբոտաժային բեռնափոխադրումների անլուծելի հարցերը ԵԱՏՄ տարածքում ...

2020-05-21

Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ...

2020-05-13

Աջակցութուն ավտո բեռնափխադրողներին COVID-19 պայմաններում ...

2020-05-05

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-28

Կորոնավրուսը և բնագավառը ...

2020-04-24

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-17

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-14

Կորոնավրուսը և բնագավառը ...

2020-04-14

COVID-19-ի հետևանքը տրանսպորտի և լոգիստիկայի վրա ...

2020-04-10

ԱՀԿ-ն հայտնում է Համաշխարհային տնտեսության ծավալները կնվազեն 13-32% ...

2020-04-09

COVID-19 / Բեռնափոխադրումներ ...

2020-04-07

Ձեզ հետ աշխատում է

Աննա Միկոյան - Մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений