Իրան - Հայաստան երկաթգծի կառուցման համար պետությունն այսօր այդ բյուջեն չունի. նախարար
04.09.2018 աղբյուր : www.news.am
Խոշոր ներդրումներ են պետք Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար, իսկ պետությունն այսօր այդ բյուջեն չունի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
«Բայց կապված նախաձեռնության պայմաններից, պայմանագրի դրույթներից ցանկացած պահի մեզ համար շահեկան առաջարկ լինելու դեպքում, բնականաբար, մենք կբարձրաձայնենք եւ ընթացք կտանք»,-ասաց նախարարը: