Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա

Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա

12.07.2017

«Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրագայից, որտեղ Ռուսաս­տանի և Վրաստանի միջև ճանապարհների գործարկ­ման շուրջ բանակցություն­ներ են ընթանում:

 

Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կո­չել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով:

 

Սա չափազանց կարևոր իրա­դարձություն է Հայաստանի հա­մար: Խնդիրն այն է, որ ներկա­յումս Հայաստանը Ռուսաստա­նին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:

 

Եթե ՌԴ և Վրաստանի ներկա­յացուցիչները եկել են վերջնական համաձայնության և պայմանա­վորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաս­տանի հետ կապող մի շատ հար­մարավետ, կարճ ու հուսալի ցա­մաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի և Աբխազիայի տա­րածքով անցնող ավտոճանա­պարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սև ծովի ափա­մերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռու­սաստանի Հարավ-արևմտյան շր­ջաններ ուղևորվողների համար: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունե­նում կամայական երևույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հա­րավային և Հյուսիսային Օսեթիաների տարածքով և Ռոկիի թունե­լով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրո­նական և Հարավ-արևելյան շր­ջաններին կապվելու համար:

 

Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածություննե­րը գործնականում կյանքի կոչ­վեն, ապա մեր քաղաքացիները և գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հու­սալի և էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա­»,-գրում է թերթը:

Այլ Նորություններ

Հայաստանն ու Թուրքիան աշխատում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ ...

2026-11-13

Ռուսաստանն ու Հայաստանը կգնահատեն Հայաստանի երկաթուղային ցանցի տարանցիկ ներուժը ...

2026-10-15

Թրամփի ուղիով երկաթուղին Հայաստանը Ռուսաստանի հետ կկապի Ադրբեջանի տարածքով ...

2026-08-26

Թուրքիան սկսել է վերականգնել դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղին ...

2026-07-29

Հայաստանը սահմանել է բեռնատար տրանսպորտի՝ սահմանային անցակետերով տեղաշարժի նոր կանոններ։ ...

2026-07-24

Իրանական ճգնաժամը և հայկական հնարավորությունը. Ինչպես են վերակառուցվում համաշխարհային մատակարարման շղթաները ...

2026-05-19

ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև տարեկան 180 օր։ ...

2026-04-29

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений