Նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

Նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

07.08.2017

Ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթը նշվում է երկաթուղայինների օրը: Հայ երկաթուղայինների համար, սակայն, այդ օրը կրկնակի տոնական էր, քանի որ այս տարին հոբելյանական է միաժամանակ մի քանի կարևոր իրադարձությունների համար: Լրանում է ռազմավարական նշանակություն ունեցող Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը և երկաթուղու ամբողջական էլեկտրաֆիկացման 50-ամյակը:Այդ առթիվ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, պատվոգրերով պարգևատրել ՀԿԵ-ի այն աշխատակիցներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել տրանսպորտային համակարգի կայացման գործում:Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով մեծագույն հաջողություններ:

«Երկաթուղին շատ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության տեսանկյունից: Վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետագա քայլերը ևս ուղղված կլինեն փոխադրումների որակի բարձրացմանն ու ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ևս շնորհավորեց երկաթուղու աշխատակիցներին ու բարեխղճորեն կատարած աշխատանքի համար հուշամեդալներ հանձնեց նրանց:

«Այս տարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվելու է 5.4 միլիոն դոլարի ներդրում: Նոր նախագծեր ենք պլանավորում առավել հարմարավետ ուղևորափոխադրում կազմակերպելու համար, ծրագրեր ենք իրագործում երկաթուղով բեռնափոխադրումներն ակտիվացնելու ուղղությամբ»:
Երկաթուղայիններին շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Այլ Նորություններ

Հայաստանն ու Թուրքիան աշխատում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ ...

2026-11-13

Ռուսաստանն ու Հայաստանը կգնահատեն Հայաստանի երկաթուղային ցանցի տարանցիկ ներուժը ...

2026-10-15

Թրամփի ուղիով երկաթուղին Հայաստանը Ռուսաստանի հետ կկապի Ադրբեջանի տարածքով ...

2026-08-26

Թուրքիան սկսել է վերականգնել դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղին ...

2026-07-29

Հայաստանը սահմանել է բեռնատար տրանսպորտի՝ սահմանային անցակետերով տեղաշարժի նոր կանոններ։ ...

2026-07-24

Իրանական ճգնաժամը և հայկական հնարավորությունը. Ինչպես են վերակառուցվում համաշխարհային մատակարարման շղթաները ...

2026-05-19

ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև տարեկան 180 օր։ ...

2026-04-29

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений