Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը

Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը

07.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ըստ նախնական համաձայնության, ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ մաքսային ստուգման չեն ենթարկել 2020թ. փետրվարի 6-ին վաղ առավոտյան Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած բեռնատարը։ Ընդհակառակը՝ հանցավոր նպատակն իրագործելիս խոչընդոտները վերացնելու համար՝ մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որը 200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների եւ մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, ինչի արդյունքում խմբի անդամները պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ բեռնատարի վարորդին թույլատրել են առանց բեռի մաքսազերծման հեռանալ մաքսատան տարածքից՝ դրանով իսկ հեղինակազրկելով պետական կառույցը, խաթարելով դրա բնականոն գործունեությունը եւ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել եւ բերման են ենթարկվել վերջիններիս կողմից, ընդ որում՝ մաքսավորներից մեկը խոստովանել է հանցագործության կատարումը:

 

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու եւ նրանց կողմից կատարված արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Այլ Նորություններ

Թրամփի ուղիով երկաթուղին Հայաստանը Ռուսաստանի հետ կկապի Ադրբեջանի տարածքով ...

2026-08-26

Թուրքիան սկսել է վերականգնել դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղին ...

2026-07-29

Հայաստանը սահմանել է բեռնատար տրանսպորտի՝ սահմանային անցակետերով տեղաշարժի նոր կանոններ։ ...

2026-07-24

Իրանական ճգնաժամը և հայկական հնարավորությունը. Ինչպես են վերակառուցվում համաշխարհային մատակարարման շղթաները ...

2026-05-19

ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև տարեկան 180 օր։ ...

2026-04-29

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07

Իրանը հայտարարել է, որ Չաբահարի երկաթուղին կմիացնի՝ Կովկաս ապրանքներ տեղափոխելու համար ...

2025-08-29

Հայաստանը հաստատել է ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը ...

2025-07-31

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений