Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում

27.02.2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչնդոտելու նոր ձեւ է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:

Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ Ֆուռերում կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ` Ռուսաստանում։  

«Ես արդեն 20 օր կանգնած եմ տերմինալում,- ասում է վարորդներից Ա.-ն,- ինձ ասեցին, որ պետք է կոնյակի սպիրտի որակը ստուգեն լաբորատորիայում։ Վրաստանի լաբորատորիան ստուգեց և եզրակացրեց, որ որակը բավարար է, բայց ինձ էլի բաց չթողեցին, ասելով, որ պետք է փորձանմուշներ վերցնեն ու ուղարկեն Ֆրանսիայում գտնվող ինչ-որ լաբորատորիա, որ այնտեղ էլ ստուգում իրականացնեն։ Կարող է ստուգեն բեռը, եթե մաքսանենգության կասկած կա, կամ եթե ինֆորմացիա ունենան, որ զենք ենք տեղափոխում։ Բայց սպիրտի որակը ստուգելու իրավունք չունեն։ Ինձ հետ առաջին անգամ է նման բան կատարվում։ Եթե մեզ մի օր էլ պահեն, շուռ ենք տալու ֆուռերը հետ, գանք կառավարության շենքի մոտ»։ 

Տրանսպորտային ընկերությունն ուշացման մեկ օրվա համար 20 000 դրամ է պահանջում բեռների տերերից։ Նրանք կարծում են, որ Վրաստանի իշխանությունները սահմանին խոչընդոտներ ստեղծելով հայկական ընկերությունների համար, ձգտում են դուրս մղել նրանց խմիչքի ռուսական շուկայից, այդ տեղը վրացական արտադրության ոգելիցով լրացնելու համար։ 

 

«Հրապարակը» դիմեց արտգործնախարարություն և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, փոխանցելով այդ ատյաններին բեռնափոխադրողների բողոքը։ «Դեսպանությունը տեղյակ է, և քայլեր ձեռնարկվում են»,- պատասխանեց ԱԳՆ խոսնակ ԱՆՆա Նաղդալյանը, չհայտնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։  «Արդեն զբաղվում ենք խնդրով։ Շնորհակալություն տեղեկատվության համար»,- հաղորդեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը»:

Լրատվական աղբյուր՝ լրատվական-վերլուծական գործակալություն News.am: 

Այլ Նորություններ

Իրանական ճգնաժամը և հայկական հնարավորությունը. Ինչպես են վերակառուցվում համաշխարհային մատակարարման շղթաները ...

2026-05-19

ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև տարեկան 180 օր։ ...

2026-04-29

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07

Իրանը հայտարարել է, որ Չաբահարի երկաթուղին կմիացնի՝ Կովկաս ապրանքներ տեղափոխելու համար ...

2025-08-29

Հայաստանը հաստատել է ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը ...

2025-07-31

...

2025-06-01

Բենդեր Աբասում հարեւան երկրների անկախ նավահանգիստների կազմակերպություն ստեղծելու Իրանի պատրաստակամությունը ...

2025-05-26

Հայկական ավտոմեքենաները Ղազախստանում կազատվեն հարկերից. Նոր կարգավորում ...

2025-01-30

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений