Փորձագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում հայ արտահանողների համար դժվարություններն ավելացել են
17.06.2020
Հայաստանում հեղափոխությունից հետո «Վերին Լարս» հսկիչ անցակետում հայ արտահանողների համար դժվարություններն ավելացել են: Այս մասին հայտարարեց գյուղատնտեսության ոլորտում փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ հարթակներում Երեւանը պետք է բարձրացնի անցակետում արհեստական խոչընդոտների վրեացման հարցը:
«Միությանն անդամակցելուց հետո մեր արտադրողները որեւէ կերպ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել սահմանապահների հետ եւ ենթարկվում են բազմաթիվ ստուգումների: Այդ ոլորտում դեռ առկա է մենաշնորհ, որն էլ թելադրում է իր պայմանները: Պետությունը պետք է աջակցի արտահանողներին, հակառակ դեպքում խնդիրները կհանգեցնեն դեֆիցիտի արդեն այս տարի»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Նա հավելեց, որ դեռ ֆերմերների կողմից գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի նկատմամբ անվստահություն կա, եւ այդ առումով կարեւոր է ակտիվացնել հենց եռակող համագործակցությունը:
Փորձագետը նկատեց, որ ոլորտում կադրերի պակաս կա, եւ դա եւս բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա:
Լրատվական աղբյուր՝ լրատվական-վերլուծական գործակալություն NEWS.AM