Նոր ավիափոխադրող հայկական շուկայում

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում

09.07.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո հայաստանյան շուկա է մուտք գործել նոր ավիաընկերություն` Fly Armenia Airways-ը։

«Մեր ընկերության ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից և Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից: Մեր ավիաընկերությունը մատուցում է լիարժեք ծառայություններ և հիմնվում է հայկական հայտնի հյուրընկալությունը ուղևորներին մատուցելու սկզբունքների վրա»,–նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ և մինչև երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ:

Ազգային ավիափոխադրողի հարցն ու ԵՄ–ի հետ պայմանագիրը. ի՞նչն է խանգարում մեր քաղավիացիային

Ընկերությունը թռիչքներ կկատարի Boeing 737 ինքնաթիռներով, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթերը:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա Fly Armenia Airways-ը կշահագործի Airbus A 300F և Boeing B-747F բեռնատար օդանավերը, իսկ Երևանի օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն:

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. ընկերությունն արդեն գրանցման հայտ է ներկայացրել

Նշվում է նաև, որ Fly Armenia Airways-ն ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ սահմաններից դուրս բնակվող և աշխատող հայերին:

«Պետությունը պետք է ազգային ավիափոխադրողի համար ստեղծի կայացման պայմաններ». Ճաղարյան

Լրատվական աղբյուր՝ լրատվական-վերլուծական գործակալություն "Sputnik Armenia" 

Այլ Նորություններ

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07

Իրանը հայտարարել է, որ Չաբահարի երկաթուղին կմիացնի՝ Կովկաս ապրանքներ տեղափոխելու համար ...

2025-08-29

Հայաստանը հաստատել է ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը ...

2025-07-31

...

2025-06-01

Բենդեր Աբասում հարեւան երկրների անկախ նավահանգիստների կազմակերպություն ստեղծելու Իրանի պատրաստակամությունը ...

2025-05-26

Հայկական ավտոմեքենաները Ղազախստանում կազատվեն հարկերից. Նոր կարգավորում ...

2025-01-30

Վրաստանում կառուցվող խորջրյա նավահանգիստն առաջին նավը կընդունի 2029 թ.-ից ոչ ուշ։ ...

2024-10-25

2025 թ․-ին Երևանից Բաթում հնարավոր կլինի հասնել 7-8 ժամում ...

2024-10-01

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений