Ուրարտու Տրանս ընկերության տնօրեն Արսեն Տեր-Կարապետյան իր կարծիքն է հայտնել նոր օրինագծի վերաբերյալ, որի նպատակն է ստեղծել ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգ:
Օրենքում ամրագրված է "ճանապարհային հավաք" հասկացությունը, որը սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր վճար է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ՝ ՀՀ ճանապարհային ցանցի զարգացման, պետական ճանապարհների շինարարության, վերանորոգման եւ պահպանման համար.
Տեսանյութ: https://www.youtube.com/watch?v=NC-rSawzG3Y&feature=youtu.be
2021-ի հուլիսի 1-ից, ըստ նոր նախագծի, որոշ վարորդներ պետք է ճանապարհային վճար վճարեն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է e-draft տեղեկատվական համակարգից:
Օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Այսպիսով՝ առաջարկի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է՝ բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները այլընտրանքային ճանապարհներ են:
ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները նույնպես վճարում են ճանապարհային վճար:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:
Մի շարք դեպքերում նախատեսվում է նշված վճարից ազատում: Այսպիսով՝ չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար, ՀՀ-ում տեղակայված` ՌԴ ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:
Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից:
Լրատվական աղբյուր՝ քաղաքական–վերլուծական հարթակ Tert.am ...
Ինչ կլինի, եթե ԵՏՄ փոխադրողներին թույլատրեն կաբոտաժը Ռուսաստանում? ...
Եվրոպայում բեռնափոխադրումների դրույքաչափերը 2020 թվականի II եռամսյակում նվազել են մինչեւ վերջին 2 տարվա նվազագույն ցուցանիշ
Տվյալ նյութը հաանելի է ռուսերեն:...
Բեյրութի նավահանգստում պայթել է ավելի քան 2700 տոննա ամոնիումի նիտրատ:...
Տվյալ նյութը հաանելի է ռուսերեն:
Ծովային նավահանգստների ԹՈՓ 10 ...
Կորցրած բեռնախցիկների քանակը պակասել է ...
Շարժունակության Փաթեթ ...
ԵՄ-ն ընդունեց շարժունակության փաթեթը ...
Նոր ավիափոխադրող հայկական շուկայում ...
ԵՄ որոշ երկրներ խնդրում են շարժունակության փաթեթի մեջ փոփոխություններ կատարել ...
Դեպի Չինաստան մթերք արտահանողները պետք է հաստատեն Covid-19 բացակայությունը ...
Ձեզ հետ աշխատում է
Copyright © 2020. All rights reserved. Design and Promotion by IT Manager LLC
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |