Թողնել կարծիք


 

Հարգելի գործընկերներ,

Մենք լիովին բավարարված ենք Ձեր ընկերության կողմից մատուցված ծառայությունից: Բեռնափոխադրումը կատարվել է պատշաճ և ժամանակին: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը լինելու է շարունակական:

Շնորհակալություն

 

01 10 2018
`ATLAS COPCO CENTRAL ASIA` LLP, A/B (Ashot)


«Բիայնա Տրանս» ընկերության հետ համագործակցում ենք ավելի քան 15 տարի և շատ գոհ ենք համատեղ աշխատանքից: Աշխատակազմը շատ բարեհամբույր է և միշտ օպերատիվ կերպով արձագանքում է ցանկացած խնդրի դեպքում: Հատուկ ուշադրության է արժանի «Նորություններ» բաժնի աշխատանքը, ինչի շնորհիվ մենք միշտ տեղեկացված ենք բեռնափոխադրումների ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին:
Ցանկանում ենք «Բիայնա Տրանս»-ին բարգավաճում և հաջողություններ միջազգային հարթակում:

07 27 2017
`TOR` LLC (Kristina)


Բարև Ձեզ, Արսեն, Լինա, Էմմա,

Շատ
շնորհակալ ենք Ձեզ և Ձեր աշխատակազմին (վարորդներին, բանվորներին) սարքավորումների կազմակերպված առաքման աշխատանքների, ջերմ ընդունելության և աջակցության համար: Մեկ խոսքով՝ շնորհակալ ենք ամեն ինչի համար: Շատ հաճելի էր աշխատել Ձեզ հետ: Հույս ունեմ, որ սա մեր հաջողված փոխհարաբերությունների միայն սկիզբն է: Ձեզ ամենայն բարիք:

 

04 21 2017
`BORLAS` GROUP


08 05 2016
OOO Каско


Հարգելի գործընկերներ,

Մեր կարճ, սակայն հաճելի համագործակցության արդյունքում մենք համոզվեցինք, որ Ձեր ընկերությունը վստահելի է, իրազեկ: Ձեզ հետ հաճելի է աշխատել և մենք ակնկալում ենք երկարատև համագործակցություն:

Հարգանքով՝
Անուշ

08 05 2016
`PROSHYAN BRANDY FACTORY` LLC


Ինչ վերաբերում է փոխադրմանը՝ այն մեզ գոհացրեց: Իրականում նախատոնական օրեր էին, առաքման համար ժամանակ քիչ կար և Ձեր կազմակերպությունն ամեն ինչ արեց, որ այն կարճ ժամկետներում հարթ իրականացվեր:

03 21 2016
`Geesa` LLC (Ani)


Հարգելի գործընկերներ,

Հայտում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հաջողված համագործակցության համարՁեր կազմակերպության հաջողության գրավականը հանդիսանում է հայտերի ձևակերպման դյուրինությունը, ավտոտրանսպորտի պատշաճ տրամադրումը, բեռի կազմակերպված փոխադրումը, վերջինիս գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվւթյան ճիշտ ժամանակին տրամադրումը, ճկուն գնային քաղաքականությունը: Ձեզ մաղթում ենք հաջողություն և բարգավաճում:

02 25 2016
`Innovak Invest` LLC (Ruben)


Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Բիայնա Տրանս» ընկերությանը որակյալ բեռնափոխադրման աշխատանքներ իրականացնելու համար: Առանձին ուշադրության է արժանի հարցումների մշակման օպերատիվությունըԱյստեղ կարող են ամեն ինչ արագ կարգավորել բեռնափոխադրման հետ կապված ցանկացած խնդրի ծագման դեպքում, ինչպես նաև ապահովել գրագետ բեռնափոխադրում, նախապես առաջարկելով ժամկետներ/արժեք հարաբերակցության տարբեր տարբերակներ: Մեր ընկերությունը խորհուրդ է տալիս «Բիայնա Տրանս» ընկերությունը որպես տրանսպորտային-խորհրդատվական ծառայությունների մատուցման շուկայում առաջատար ընկերություններից մեկը: Շատ օպերատիվ են աշխատում, միշտ հասանելի են:

02 23 2016
`MIK-MAR` LLC (Anna)


«Բիայնա»-ն առաջնակարգ կազմակերպություն է: Առանձնանում է իր կազմակերպվածությամբ և ճշտապահությամբ: Համագործակցում ենք արդեն վաղուց և հայտնում ենք մեր շնորհակալությունը առաջնակարգ փոխադրողներին:

01 25 2014
`Arantsk` LLC (Artur)


 

«Բիայնա Տրանս» ընկերության աշխատելաոճը տարբերվում է այլ տրանսպորտային ըներությունների աշխատանքի ոճից: «Բիայնա Տրանս»-ում կարճ ժամանակում պատասհանում են հարցումներին, հիմնականում առաջարկում են մրցունակ գներ, ժամանակին ներկայացնում են բեռի գտնվելու վայրին վերաբերող տեղեկատվությունը: Մեր բեռներն առաքվել են նշանակված ժամկետներում և ցանկանում ենք շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և շահավետ համագործակցության համար

01 15 2015
`Specmash` LLC (Ashot)


Հարգելի գործընկերներ,

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Բիայնա Տրանս» ընկերությանը հստակ և օպերատիվ աշխատանքի համար և բարձր ենք գնահատում աշխատակիցների մասնագիտացվածությունը: Դուք մեկ թիմ եք, որը պատրաստակամորեն լուծում է բոլոր հարցերը: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը երկար կշարունակվի:

12 21 2012
`Eurostan-Uyut` LLC (Zara)


Հարգելի գործընկեր,

Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը Ձեր կազմակերպության հետ: Հատկապես շատ հաճելի է շփվել և աշխատել Ձեր աշխատակազմի հետ, բոլորը շատ բարհամբույր և սիրալիր են: Ձեզ հետ կարելի է համաձայնության գալ յուրաքանչյուր հարցի շուրջ: Թղթաբանությունը միշտ իրականացվում է ժամանակին, աշխատակիցները տիրապետում են տրանսպորտի հետ կապված անհրաժեշտ ինֆորմացիային:

01 03 2014
`SARD` CHAIN STORE (Inesa)


Компания "Барсис" выражает благодарность компании "Биайна Транс"

 за качественную работу и хороший сервис в 2014 году. Сотрудники компании всегда готовы помочь и нести ответственность за каждую отгрузку. Слаженная и организованная работа “Биайна Транс” привела к плодотворному сотрудничеству в 2014 году.

01 07 2010
ООО `Барсис` (Рузанна)



Աշխատում է Ձեզ հետ

Քրիստինե Սուքիասյան - Մենեջեր
natalipharm
Գովազդ կայքում
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений