31.08.2020

2021-ի հուլիսի 1-ից, ըստ նոր նախագծի, որոշ վարորդներ պետք է ճանապարհային վճար վճարեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է e-draft տեղեկատվական համակարգից:


Օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով  ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

Այսպիսով՝ առաջարկի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է՝ բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները այլընտրանքային ճանապարհներ են:

ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները նույնպես վճարում են ճանապարհային վճար:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:

Մի շարք դեպքերում նախատեսվում է նշված վճարից ազատում: Այսպիսով՝ չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար, ՀՀ-ում տեղակայված` ՌԴ ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից:

Լրատվական աղբյուր՝
 քաղաքական–վերլուծական հարթակ Tert.am 

Այլ Նորություններ

Վրաստանի կառավարությունը Անակլիա նավահանգստի կառուցման մրցույթ է հայտարարել ...

2023-02-22

Վերին Լարսի անցակետը ավելի քան 2 ամիս կաշխատի սահմանափակումներով ...

2023-02-18

Քերոբյանը նավահանգստի նախագիծը քննարկել է աշխարհի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկի տնօրենի հետ ...

2023-02-15

ՀԿԵ-ն 2023թ.-ին 5 մլն դոլար կներդնի Հայկական երկաթուղում ...

2023-02-09

Վրաստանից Լարսով Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար ...

2023-01-31

Փոթի բեռնատար նավահանգիստը Վրաստանում կարող է ընդլայնվել Տրանսկասպյան երթուղու համար ...

2022-12-08

Վրաստանից Լարսով դեպի Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար ...

2022-12-06

Հայաստանի իշխանությունները ցանկանում են խստացնել պատիժը ճանապարհների գեբեռնվածության համար ...

2022-08-24

Ծանր բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային հերթերի համակարգը գործարկվեց Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ...

2022-08-23

Maersk-ը դԵվրոպայում/Եվրոպայից բեռնափոխադրումների սակագների վրա հավելավճար կավելացնի ...

2022-07-15

Լարսում բացվել է 12 լրացուցիչ երթևեկության գոտի, ավելացել է անցակետերի թողունակությունը ...

2022-07-14

Թուրքիան և Հայաստանը կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար ...

2022-07-08

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений